Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Կարտոֆիլը եւ ավելորդ քաշը. news.am

Կարտոֆիլը եւ ավելորդ քաշը. news.am

Ավելորդ քաշից ազատվել ցանկացող մարդկանցից շատերն ուզում են իմանալ, արդյո՞ք պետք է սննդակարգից բացառել կարտոֆիլը։ Պարզվում է, կարտոֆիլից հրաժարվել պետք չէ, պնդում է դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը։ Նույնիսկ ընդհակառակը՝ ձմռան ամիսներին այն բավական լավ սնունդ է, ուղղակի պետք է իմանալ, թե ինչպես կարելի է պատրաստել կարտոֆիլը, իսկ ինչպես՝ ոչ։

 

Դիետոլոգի խոսքով՝ կարտոֆիլն իրականում այնքան էլ շատ կալորիաներ չի պարունակում, բայց երբ այն տապակում են («ժարիտ»), դառնում է չափազանց կալորիական եւ, իրոք, կարող է գիրացնել։ Այդ իսկ պատճառով հրաժարվել արժե հենց տապակած կարտոֆիլից, եւ կարեւոր չէ՝ ձեթում թե յուղում է այն տապակվել։

 

Իսկ ինչպե՞ս պատրաստել կարտոֆիլը, որպեսզի լինի օգտակար եւ դիետիկ։ Դիետոլոգը խորհուրդ է տալիս խորովել կամ կրակի վրա, կամ՝ ջեռոցում։ Լավ գաղափար է խորովել կեղեւով, ուղղակի պետք է լավ լվանալ եւ, իհարկե, ցանկալի է գնել այնպիսի կարտոֆիլ, որը քիմիական պարարտանյութերով մշակված չի եղել (բոլոր այդ նյութերը կեղեւի տակ են կուտակվում)։

 

Կարտոֆիլը կարելի է նաեւ խաշել կամ շոգեխաշել՝ այդպես նույնպես բավական դիետիկ եւ օգտակար կլինի։

 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. evehealth.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ